Մեսսին պատմել է, թե ինչպես իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով կարող էր լքել «Բարսելոնան»․ RAC1
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կարող էր լքել կատալոնական ակումբը 2016 թվականին` իր դեմ հարուցված քրեկական գործի պատճառով: Չորս տարի առաջ Մեսսին իր հայրիկի հետ միասին մեղավոր էր ճանաչվել 2007-2009 թվականների ընթացքում Իսպանիայում ավելի քան չորս միլիոն եվրո հարկեր չվճարելու մեջ: Արդյունքում՝ Մեսսին դատապարտվեց պայմանական ազատազրկման: Ավելի ուշ պատիժը փոխարինվեց տուգանքով: «Այն ժամանակ ես ուզում էի Իսպանիայից հեռանալ հարկերի հետ կապված խնդիրների պատճառով: «Բարսելոնան» լքելու մտադրությանս պատճառը դա էր: Ես զգում էի, որ ինձ իմ երկրում վատ են վերաբերվում և չէի ցանկանում մնալ Իսպանիայում: Ես այլ ակումբներից պաշտոնական առաջարկ չեմ ստացել, քանի որ բոլորը գիտեին, որ ես, բոլոր դեպքերում, ցանկանում եմ մնալ «Բարսելայում», - ասաց Մեսսին RAC1-ին: «Իմ ընտանիքի համար ծանր ժամանակներ էին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Լավ է, որ իմ երեխաները շատ փոքր էին և չէին հասկանում իրավիճակի լրջությունը: Հիմա ես ուզում եմ մնալ «Բարսելոնայում» և այստեղ ավարտել կարիերաս: Հիմա արդեն ես լավ եմ զգում ինչպես ակումբում, այնպես էլ քաղաքում, իմ ընտանիքն ու երեխաները՝ նույնպես», - ավելացրեց Մեսին:
2019/20 մրցաշրջանում Մեսսին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան