Բրիտանական մամուլ. Կովկասյան դասերը Սիրիայի համար
Համաշխարհային Մամուլ
The Guardian-ը իր խմբագրականում գրում է, որ կան որոշ պատերազմներ, որոնք չեն ավարտվում։ Ռուսական բանակը՝ ցարական, բոլշևիկյան և հետսովետական, մարտնչել է Կովկասում համարյա 3 դար, և Կրեմլը դեռ չի կարող հայտարարել, որ խնդիրը լուծված է։
Ո՞վ կարող է ասել, որ Բաշար Ասադի իշխանության դեմ Սիրայում ընթացքող քաղաքացիական պատերազմը կավարտվի հաղթանակով ու իշխանության կգան մարդիկ, ովքեր կվերականգնեն երկիրը։
«Դեռևս վստահ չեմ, որ իրադարձությունները նման ավարտ կունենան։ Դրա վառ օրինակը Հալեպում ընթացքող պայքարն է»,- գրում է թերթը։
Ապստամբների տեսանկյունից Հալեպի համար պայքարը անհաջող է ընթանում։ Նրանք իրենք են խոստովանում, որ շատ տեղաբնիկներ գոհ չեն իրենց ներկայությունից ու կարծում են, որ նրանք ոչ թե ազատարարներ են, այլ նոր տառապանք բերողներ։
Հալեպի բնակիչիները առաջացած խնդիրիների մեղավոր են համարում ոչ թե Դամասկոսի ռեժիմը, այլ Սիրիական ազատ բանակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)