The Sun պարբերականը հրապարակել է Հարրի արքայազնի մերկ նկարները
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական The Sun թերթը ուրբաթ օրը հրապարակել է արքայազն Հարրիի մերկ նկարները՝ դառնալով երկրի առաջին տպագիր պարբերականը, որը չի կատարել արքայական ընտանիքի՝ այդ լուսանկարները չհրապարակելու խնդրանքը։
Խմբագիրը պատճառաբանում է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն տեսել են այդ լուսանկարները և իր ընթերցողները ևս դրանք տեսնելու իրավունք ունեն։
«Ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ համացանցով տեսել են լուսանկարները, բայց դա անհնար է տպագրել 8 միլիոն ընթերցող ունեցող ազգային թերթում»,- ասել է թերթի խմբագիր Դինսմորը։
Հիշեցնենք, որ հայտնիների մասին լուրերի հաղորդման գծով մասնագիտացած TMZ կայքը հրապարակել էր Լաս Վեգասում տեղի ունեցած խնջույքներից մեկի լուսանկարները. 27-ամյա Հարրին իր ընկրեների հետ հանգստանում էր հյուրանոցի բարում, որտեղ էլ ծանոթացել են ինչ-որ աղջիկների խմբի հետ։



















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)