Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել 

Հորդորում եմ լինել զգոն. կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել. նախագահ

Հասարակություն

«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել»,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր և կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ»:

Ինչ վերաբերում է հետկորոնավիրուսային աշխարհին, նախագահի խոսքով, ակնհայտ են դրա ինչպես բարոյական, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ դիմագրավելու համավարակի տնտեսության  ոլորտներում իր կրելիք նյութական հավանական կորուստներին։ Այս հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ առումով նախագահականի կողմից քայլեր են արվել դեռևս անցյալ տարի, երբ 2019թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հրապարակեց նախագահի խնդրանքով պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը (IPR): Զեկույցը մատնանշում է տնտեսության արտահանման ենթակա և խոստումնալից մի քանի ճյուղ, որոնք հաջորդ 10-20 տարիների ընթացքում կարող են ապահովել միլիարդավոր դոլարի ներդրումներ: 

«Հետամուտ լինելով Ներդրումային քաղաքականության զեկույցի դրույթներին և հիմնվելով տեղեկությունների և վերլուծության վրա, որն արվել էր այն պատրաստելու համար, նշված զեկույցում UNCTAD-ը և ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես են գալիս նկատառումներով և առաջարկներով,- նշել է Հանրապետության նախագահը: -Առաջարկում ենք իրականացնել նաև նոր գործողություններ. ստեղծել մի կառույց՝ Ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խումբ (QIRT) -պայմանական անունով, որը կոչված է լինելու համալրել կառավարության որդեգրած բիզնեսին անհապաղ աջակցելու միջոցառումների շարքը: Այդ կառույցի հիմնական գործառույթներն են լինելու ներդրումների պաշտպանությունը, աջակցություն վերաներդրողներին և արդեն իսկ առկա ներդրողների/ներդրումների վերակողմնորոշումը, ներդրողների ռազմավարական թիրախավորումը և ռազմավարական գործընկերությունը: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհը նաև այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»:

Նախագահը նշել է, որ պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին։ 

«Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) և էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում,- ասել է Արմեն Սարգսյանը: -Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են»։

Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ այդ համատեքստում Հանրապետության նախագահը էական է համարել Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը: Այդ ուղղությամբ նա քննարկումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր է շարունակել:

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո նախագահ Սարգսյանը մտադիր է վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն: 

«Այն ապագայի հիմնարար գործիք է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում,- նշել է Հանրապետության նախագահը։ -Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրություն
Ամենադիտված