Հունիսի 20-ից 24-ը Ռուսաստանից ու Բելառուսից չվերթներ են սպասվում
Հասարակություն
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը «Red Wings» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 21:40):
Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, 24-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):
Ս.թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը «Red Wings» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 21:40):
Ս.թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 16:00, ժամանում դեպի Երևան՝ 19:45):
Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում