Վայոց ձորի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք. մարզպետ
Հասարակություն
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16 -ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 66 դեպք: Այս մասին Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Փաստացի բուժում է ստանում 38 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 21 անձ, 17-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:
Մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 91 (կին) տարեկան»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում