Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել 

«Սպանեցին կնոջս». Տեր Եզնիկ քահանա Գալստյանը՝ կորոնավիրուսի թեստ հանձնելուց հրաժարված իր կնոջ մասին. Փաստինֆո

Հասարակություն

«Խնդրում եմ, գնացեք Գյումրու Կարմիր Խաչի պոլիկնիլիկա և խնդրեք, թող ձեզ ցույց տան այն գրությունը, որով ես իմ համաձայնությունն եմ տվել և ստորագրելով հրաժարվել եմ, որ կնոջս հիվանդանոց պառկեցնեն կամ կորոնավիրուսի տեստ հանձնեն։ Եթե կա նման փաստաթուղթ, ապա նրանք պետք է ձեզ ցույց տան։ Ուրեմն, խնդրում եմ՝ գնացեք և խնդրեք, պահանջեք, թող ցույց տան, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած 66-ամյա կնոջ ամուսինը՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը։ Գյումրեցի կինը, որն, ըստ բժիշկների, երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Մահից առաջ հանձնած թեստի պատասխանը դրական է եղել։ Թե ինչո՞ւ է կինը ծայրահեղ ծանր վիճակում հասել «Գյումրի» բժշկական կենտրոն և ժամանակին պատշաճ բուժզննության չի ենթարկվել հարցին, տեր Եզնիկ քահանա Գալստյանն այսպես է պատասխանում, - Կարմիր խաչի պոլիկլինիկայից մեր ընտանեկան բժշկուհին՝ Գոհար Խաչատրյանը մի քանի օր շարունակ եկել ստուգել է կնոջս և հայտնել, որ ոչ մի վտանգ չկա, պարզապես մրսածություն է, կա նաև թեթեև թոքաբորբ, կանցնի։ Միայն օրեր անց արդեն խիստ բարդացած վիճակում՝ երկկողմանի թոքաբորբով կնոջս տանում ենք Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ոչ պատշաճ բուժօգնության և վատ վերաբերմունքի պատճառով նա մահանում է։ Ավելի շուտ չի մահանում, սպանում են կնոջս, դա իր բնական մահը չէր»։

Անդրադառնալով Գյումրու բժշկական կենտրոնում կատարվածին, որտեղ և տեղափոխելուց ժամեր անց մահացել է 66-ամյա կինը, տեր Եզնիկ քահանա Գալստյանը մանրամասնում է՝ հիվանդանոցի տեսախցիկներն ամեն բան ֆիքսել են, բացեք և նայեք. «Ես ուզում եմ նայեք, թե ոնց են այդ հիվանդանոցում մոտեցել հիվանդին, մոտե՞ցել են արդյո՞ք, թե ոչ, ինչպե՞ս չեն կարողացել ներերակային սրսկում կատարել, ինչպես են տեստավորել նրան... Ժամեր շարունակ կնոջս մոտ ոչ ոք չի մտել։ Տեսախցիկները վայրկյաններով այդ ամենը ֆիքսել են, պահանջեք, նայեք, թող ցույց տան։ Այդ հաստատության տնօրենը, որը ո՛չ տնօրեն, ո՛չ բժիշկ կոչվելու ոչ մի իրավունք չունի, փոխանակ կազմակերպելու կնոջս առաջին օգնությունը, մեզ ասում է՝ մենք կորոնավիրուսով վարակված հիվանդների չենք սպասարկում, ինչո՞ւ եք այս վարակված և մահամերձ հիվանդին բերել այստեղ, թող մնար տանը մահանար, բառացի կրկնում եմ նրա բառերը»։

Մեր հարցին ՝ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել մահացած կնոջ ամուսինը, ով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սպասավորներից է, պատասխանում է. «Ինչ պատահեց իմ կնոջ, իմ ու իմ ընտանիքի հետ պատահեց, և, որպեսզի այլ ընտանիքների հետ նման բան չպատահի, ուրիշ մայրեր ու կանայք չմահանան, նմանները իրավունք չունեն բժիշկ և տնօրեն լինելու։ Եթե դուք, վարակվելուց վախենալով հրաժարվում եք մարդուն պատշաճ օգնություն ցուցաբերել, ուրեմն ձեր ժամանակը սպառվել է՝ թոշակի գնացեք և թող ձեր փոխարեն գան մարդիկ, ովքեր բժշկի կոչմանը հարիր՝ սրտացավ են ուրիշի ցավին։ Իմ խաչը սա է, ես ոչ մեկի դեմ դատական հայց չեմ պատրաստվում ներկայացնել, ես իմ դատը հանձնել եմ իմ դատավորին, և վախենամ, որ այս ամենի պատասխանը նրանք Տեր Աստծուց ստանան»։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց և զրուցեց նաև Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Իսահակյանի հետ։ Մեր հարցին ի պատասխան՝ ի՞նչպես է հնարավոր, որ բժիշկը ծայրաստիճան ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված հիվանդին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն նրան տուն տանելու և տանը մահանալու առաջարկով հանդես գա, Արմեն Իսահակյանը պատասխանեց. «Լա՜վ էլի, մի՞թե կարելի է հավատալ, որ բժիշկը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել։ Ես մեղադրել եմ, որ նա իր հիվանդ կնոջը 13 օր շարունակ պահել է տանը և միայն ծայրահեղ ծանր վիճակում է հասցրել հիվանդանոց, այնինչ պետք էր հիվանդության առաջին իսկ սիմպտոմների պարագայում մասնագիտական հիվանդանոց տեղափոխեր նրան և անմիջապես տեստավորման ենթարկել հիվանդին։ Կիսամեռ կնոջը բերել են մեզ մոտ, և, դա այն դեպքում, երբ մեր կլինիկան կովիդ հիվանդներին սպասարկելու համար չի նախատեսված, նրան ինֆեկցիոն հիվանդանոց էր պետք տեղափոխել»։

Մեր այն նկատառմանը, որ եթե, նույնիսկ հիվանդանոցը նախատեսված չէ կովիդ հիվանդներ ընդունելու և սպասարկելու համար, բայց, այնուհանդերձ, այդպիսի հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ է տեղափոխվել, պետք է հրաժարվե՞լ սպասարկել և առաջին օգնություն ցուցաբերել նրան, Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Իսահակյանը պատասխանում է. «Մեզ մոտ հիվանդը բերվել է հունիսի 15-ի առավոտյան՝ 12։20-ին, երկկողմանի թոքաբորբով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ, գիտակցությունը մթագնած, թույլ, հարցերին դժվարությամբ էր պատասխանում։ Նույն պահին բաժանմունք է տեղափոխվել ու միացվել թթվածնային սարք, այդ ընթացքում էլ կորոնավիրուսի նմուշառում է վերցվել։ Սակայն մինչև թեստի պատասխանը ստանալը, ժամը 16։30-ին կինը մահացել է։

Թեստի պատասխանը ավելի ուշ՝ ժամը 22։00-ին ենք ստացել, դրական է եղել։ Նորից եմ կրկնում, թեև մենք կովիդով վարակված հիվանդներին սպասարկելու համար նախատեսված հիվանդանոց չենք, բայց, տվյալ պարագայոււմ, մեզ մոտ նրան առավել քան լիարժեք՝ ռեանիմացիոն և բուժական բոլոր միջոցառումներին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, այնպիսի բուժում, որը նախատեսված կորոնավիորուսով վարակված հիվանդների համար։ Չեմ կարող չնշել, որ տիկին Էմման, տարիներ առաջ հենց մեր հիվանդանոցում է սրտի ստենդավորման ենթարկվել և իմ զայրույթը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ կինն արդեն իսկ կորոնավիրուսային վարակի խոցելի խմբում է եղել 13 օր շարունակ տնային պայմաններում է պահվել։ Այս պահին էլ մահացած կնոջ բժշկական անկետան գտնվում է դատաբժիշկների մոտ, թող քննություն սկսեն, ինքս պատրաստ և պատասխանատու եմ պատասխան տալ յուրաքանչյուր քայլի համար»։

Տեղեկացնենք, որ «Փաստինֆոյին երկու օր շարունակ չի հաջողվում կապ հաստատել Գյումրու Կարմիր Խաչի պոլիկնիլիկայի ղեկավար Հովհաննես Վարձելյանի և այնտեղ աշխատող բուժքույր Գոհար Խաչատրյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք գործով տուժող տեր Եզնիկ քահանա Գալստյանը կամ նրա մահացած կինը գրավոր համաձայնությամբ հրաժարվել են կորոնավիրուսային տեստ հանձնելու առաջարկներից և թե ի՞նչ հիմնավորումով է բուժքույր Գոհար Խաչատրյանը բավարար համարել կորոնավիրուսով հավանական վարակակիր, արդեն մահացած կնոջ վիճակը՝ նրան տնային բուժում նշանակելու և անհապաղ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտությունը չեղարկելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրություն
Ամենադիտված