Ունենք բավականին կայուն իրավիճակ. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունՆոր տիպի կորոնավիրուսային համաճարակի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակում է մնալ ծանր, թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ: Սակայն, խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի և հետևաբար մեր միակ գործիքը հակահամաճարակային խստիվ կանոնները պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ շարունակում են լայնորեն քարոզչություն և իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի քաղաքացիները պահպանեն 3 պարզ հակահաճարակային կանոները.
1. Ամենուր կրել դիմակներ:
2. Պահպանել սոցիալական հեռավորությունը:
3. Պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Վարչապետը նշեց, որ դիմակների գները շուկայում ընկնում են և դրանք ամեն շաբաթ դառնում են ավելի մատչելի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում