Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա Զոհրաբյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում է ունեցել Եվրոպայի հայոց առաջնորդների հետ

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։

Տեսակապի ձևաչափով հանդիպմանը մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան վարդապետ Ալջանյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանը։

Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Եվրոպայի հայկական եկեղեցական կառույցները ներկայացնող հոգևորականներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց նման հանդիպումների պարբերաբար անցկացումը։ Նորին Սրբությունը ողջունեց ժամանակակից տեխնոլոգիաների գործածությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի հետ առցանց կապ հաստատելու այս հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի հոգևոր առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, Եկեղեցին հուզող հարցերի շուրջ քննարկումների ծավալմանը և փորձառության փոխանակմանը։ Հայրապետն օգտակար նկատեց Հայ Եկեղեցու ավանդույթների ու կանոնների շուրջ թեմերի վարչականների ու հոգևոր սպասավորների գիտելիքների խորացման նպատակով առցանց զանազան ուսուցողական ծրագրերի կազմակերպումը, որոնց իրագործման հարցում կարող են իրենց նպաստը բերել Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի հայ համայնքներին, եկեղեցական կյանքին և առկա իրադրության մեջ եկեղեցականների հովվական առաքելությանն առնչվող մի շարք հարցեր։ Թեմակալ առաջնորդները Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ներկա իրավիճակի, համավարակի կանխարգելման և հետևանքների հաղթահարման ուղղությամբ թեմերի և հայրապետական պատվիրակությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Ուրախությամբ ծանուցվեց, որ առաջիկա ամիս հայկական եկեղեցիները Եվրոպայում կսկսեն լիարժեքորեն գործել՝ պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այս կապակցությամբ մասնավոր քննության առարկա դարձավ Սուրբ Հաղորդության բաշխման ձևի հարցը։ Վերահաստատվեց, որ մինչև նոր տնօրինություն պետք է պահպանվի բաշխման ավանդական եղանակը՝ ապահովելով հիգիենիկ բոլոր կանոնները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց համավարակի պայմաններում հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերի մասին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այն թեմերին, որոնք իրենց նվիրատվություններով զորակցել են Մայր Աթոռի սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև իրենց երկրներում կազմակերպել օժանդակություն կարիքի մեջ հայտնված հայորդիներին։

Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքին՝ գոհունակությամբ տեղեկացնելով հունիսի 14-ին տաճարի կենտրոնական գմբեթի խաչի օծման և տեղադրման մասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խաչի զետեղումը Տիրոջ օրհնության և շնորհի նշան է, հույս առկա դժվարությունների հաղթահարման և կյանքի բնականոն ընթացքի վերականգնման։ 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևոր դասին զորացնել ազգային-եկեղեցական կյանքը թեմերում և պատվիրակություններում՝ նպաստելով նաև ազգային ինքնության անխաթար պահպանմանը և հայ համայնքների պայծառությանը։ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ եկեղեցականների հովվական աշխույժ աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հայորդի ներգրավվի համայնքային և եկեղեցական կյանքում՝ այդպիսով ամրապնդելով իր կապը նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
Ամենադիտված