Սեմինար պետական օժանդակության հիմնական չափանիշները թեմայով
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), Մրցակցության և պետական օժանդակության հարցերով ԵՄ թվինինգ ծրագրի հետ համատեղ դեկտեմբերի 6-ին և 7-ին կազմակերպելու է պետական օժանդակության վերահսկման թեմայով երրորդ սեմինարը ՄԱԿ-ի ԱԶԿ-ի շենքում: Սեմինարն անց են կացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու փորձագետներ:
Սեմինարի մասնակիցներն են ՀՀ պետական մարմինների, ներկայացուցիչներ, ՏՄՊՊ հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ: Փորձագետները իրենց ելույթներում կներկայացնեն պետական օժանդակության վերահսկման հիմնական չափանիշները, պետական օժանդակության տրամադրման ընդհանուր արգելքից ազատումը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների և ԵՄ հանձնաժողովի դերը:
Մասնակիցներին գործնական փորձին ծանոթացնելու նպատակով ԵՄ փորձագետները կներկայացնեն կոնկրետ օրինակներ Եվրոպական Միությունից` կազմակերպելով բազմակողմանի քննարկում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում