Օփրան շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղը. Forbes
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին 4-րդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց վարկանիշային աղյուսակը, որը կազմում է Forbes ամսագիրը։
Օփրայի եկամուտը 2011-ի մայիսից մինչև 2012-ի մայիս ամիսը կազմել է 165 մլն ԱՄՆ դոլար։ Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշել են, որ հեռուստահաղորդավարուհին կարողացել է պահպանել առաջատարի իր դիրքերը՝ չնայած այն հանգամանքին, որ 2011–ի մայիսին եթեր է դուրս եկել Օփրայի հայտնի հեռուստածրագրի վերջին թողարկումը։
Այժմ Ուինֆրին զբաղված է OWN - Oprah Winfrey Network նոր հեռուստաալիքի զարգացման գործով։
2-րդ տեղում է պրոդյուսեր Մայքլ Բեյը՝ 160 մլն դոլար աշխատավարձով, 3-րդը ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 130 մլն դոլարով։ Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)