Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ
Տնտեսություն
Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, եւս 20-ը կանցնեն օրվա ընթացքում: Առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:
Հիշեցնենք, որ առատ ձյան եւ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում եւ դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում՝ քարշային շղթաների օգնությամբ (վերելքներում՝ ամրացված առաջից, վայրէջքներում՝ հետևի մասից): Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Մեքենաները կշարժվեն թունելներով՝ ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում