Արցախի նախագահը հնարավոր է համարել նախագահական նստավայրի տեղափոխումը Շուշի
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում, որ նախագահական նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվի Շուշի: Այս մասին նախագահն ասել է Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:
Արցախի նախագահն անդրադարձել է Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկությանը՝ նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը