Թաիլանդում զբոսաշրջիկ կինն ամբողջովին մերկ վիճակում բարձրացել է բուդդիստական սրբավայրի վրա (տեսանյութ)
ԱյլԹաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգմայ քաղաքում զբոսաշրջիկն ամողջովին մերկ վիճակում, գարեջրի տարան մի ձեռքում բռնած, բարձրացել է բուդդիստական սրբավայրի վրա և հայհոյանքներ հնչեցրել: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
Ըստ պարբերականի` տեսանյութում պատկերվածը 28-ամյա Ֆարա Հաքյուն է, ով եկել է Թաիլանդ որպես զբոսաշրջիկ, սակայն ապրիլից սկսած աշխատել է այնտեղ որպես անգլերենի ուսուցիչ:
Ոստիկանությունը դեպքի վայրից Ֆարային տեղափոխել է հոգեբուժական կլինիկա, որպեսզի երբ ուշքի գա, բժիշկները հետազոտեն նրան:
Նշվում է, որ այժմ տեղի բուդդիստները որոշել են մաքրել սրբավայրը: