Բեյրութում ցուցարարները պահանջում են կախաղան բարձրացնել կառավարության նախկին անդամներին (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում դեռևս հոկտեմբերից կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնող ցուցարարները այժմ պահանջում են կախաղան բարձրացնել Լիբանանի հրաժարական տված կառավարության անդամներին։ Ինչպես հայտնի է, Բեյրութի նավահանգստում աղետալի պայթյունից հետո ցուցարարները ստիպեցին կառավարության անդամներին հրաժարական ներկայացնել։ Նրանք մեղադրում են ղեկավարությանը ամոնիումի նիտրատի ոչ ճիշտ պահպանության և վտանգները անտեսելու մեջ, որը պայթյունի պատճառ դարձավ։ Պայթյունի արդյունքում զոհվեց ավելի քան 220 մարդ, վիրավորվեց 5000 մարդ: Այժմ անօթևան է մնացել մոտ 250 000 մարդ։ Ցուցարարները, կախաղանի օղակը ձեռքում, պահանջում են, որպեսզի միջազգային հանձնաժողովը քննի կատարվածը և պատասխանատվության ենթարկի պայթյունի մեղավորներին։