Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)
ՏեսանյութերԲռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Հանրապետության մետրոյի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ «Ես պահանջում եմ ոչ ասել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիային, պահանջում եմ ոչ ասել թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին»,-ասում է նա։ Բռնցքամարտիկին մտահոգում էին հասարակությունում առկա տրամադրությունները եւ իր տպավորությամբ՝ թշնամանքը։ «Այս թշնամանքի մեղավորը այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևերի ու սպիտակների»,- հայտարարում է Իսրայել Հակոբկոխյանը։ Ասում է՝ հացադուլն անժամկետ է, փոխզիջումների գնալ չի պատրաստվում. «Ես ոնց ու ինչքան կդիմանամ, դեռ պարզ չի»։
Աղբյուրը՝ a1plus.am


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից