Հորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբ Հայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ» Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը «Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին Մնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում Հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական Սաֆարյան Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Խուդոյան Ժպիտ, որը մնաց մարդկանց սրտերում․ այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է 

Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը

Քաղաքական

Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 10կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։

Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարևոր փաստաթուղթ է։ Թեև աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սևրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության և միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանին։

Փաստենք, որ միջազգային մանդատով և իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման և իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սևրի պայմանագրի՝ նաև Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ և անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սևրի պայմանագում, որպես մոլորակի այս հատվածում հարատև արդար խաղաղության հաստատման, ազգերի և պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը  կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։

2) Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։

3) Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։

4) Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.

միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսևորած թշնամական քաղաքականությունը,

Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,

Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տևող հետևողական յուրացումը և ոչնչացումը,

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,

Թուրքիայի կողմից հարևան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,

Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,

Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին և մարդկության դիմակայած մարտահրավերներին։

5) Անհրաժեշտ է, որ Սևրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարևորության, ազգերի արդար համակեցության և դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս,

կարևորում ենք Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

Ստորագրող կուսակցություններ՝

Ազատություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Ազգային ժողովրդավարական միություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

Հայրենիք կուսակցություն

Ժառանգություն կուսակցություն

Մեկ Հայաստան կուսակցություն 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի նեղուցը կդառնա անվճար.Պաշտոնից ազատումներ և նշանակում՝ Փաշինյանի որոշմամբReuters. Կիևը ԵՄ երկրներից 6.6 միլիարդ եվրո փոխհատուցում է պահանջելԹուրքիան հայտնել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներըՀայկ Սարգսյան․ «Հնարավոր է՝ հետո էլ ընդհանրապես չուզեմ վերադառնալ»Հայաստանը խստացնում է ձկան արտահանման կանոնները դեպի ԵՄ Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին«Բարսելոնան» ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը «Պետական շահը մի կողմ է դրել». Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասինՈւկրաինան ԵՄ-ից 6.6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խնդրելՄնացական Սաֆարյան․ ԹՐԻՓՓ-ը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումների շրջանակումՀայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է դրական օրակարգ, թեև ժամանակ առ ժամանակ հնչում են ապակառուցողական բնույթի հայտարարություններ. Մնացական ՍաֆարյանՀուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Հունիսին Իսպանիայում շոգի պատճառով մահացել է առնվազն 900 մարդԿարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. ԽուդոյանԺպիտ, որը մնաց մարդկանց սրտերում․ այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Ռուսաստանի մասին մտքերը իրեն թույլ չեն տալիս քնել Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ) Վենեսուելայի երկինքը կարմիր է դարձել երկրաշարժից հետոՀայաստանում գազը կթանկանա՞FT. Ավիաընկերությունները կոչ են անում ֆոն դեր Լայենին թեթևացնել ԵՄ սահմանային ստուգումները1միլիոն դրամից-150 հազար դոլլար. քաղաքացիները զեղծարարությունների պատճառով գումար են կորցրել«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. վնասը լրիվ վերականգնել է Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (տեսանյութ) Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ինՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է ծիրանի փորձնական արտահանումՄիացյալ Նահանգները ավելի քան 900 զինվորական է ուղարկել Վենեսուելա Հայտարարվել է, որ 70% ընտրակաշառքով է ընտրել, ուրեմն պետությունը չի ապահովել հավասար պայմաններՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինելուԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. ՎարդևանյանAP. Վենսը առաջատար դեր է ստանձնել Իրանի հետ երկխոսության մեջԴեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հասմիկ ԱվագյանըՀուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնիցԹրամփը 2025 թվականին կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ ՎարդևանյանԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնումBloomberg. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Իրանի վերաբերյալ Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ ՎարդևանյանWhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար
Ամենադիտված