Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է. Սերգո Կարապետյան
Տնտեսություն
Դեկտեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ-չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին:
«Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները»,- լրագրողերի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ կարևորելով տեղական արտադրանքի խրախուսումը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո, ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են «Չինվան» ընկերության արտադրանքը:
«Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին»,- նշեց Սերգո Կարապետյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում