Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ) Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ) Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերը 

Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը․ Նորայր Նորիկյան

Բլոգոսֆերա

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները... 

Այսօր մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող սահմանադրությունը, որպես թղթի կտոր, պետք է պատռել ու նետել աղբարկղը:

Մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող կառավարման համակարգը կեղծ, անկենսունակ և չաշխատող համակարգ է, որը խժռում, հեղինակազրկում ու նսեմացնում է պետական բոլոր ինստիտուտները, իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով գործադիր իշխանության ձեռքում՝ ՍՈՒՊԵՐ վարչապետի դեմքով, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշաններ է հանձնել այդ կոչումներին արժանացած մեր փառապանծ զինվորականներին:

ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր՝ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:

Միաժամանակ նախագահն է հաստատում միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։

Ինչպես տեսնում ենք, պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման ու հանձնման գործում նախագահի դերակատարությունն առանցքային է:

Սակայն հերթական անգամ ականատես ենք դառնում նախագահական ինստիտուտի նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքի:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ:

Անկախ նրանից , թե ինչ վերաբերմունք ունենք նախագահի անձի նկատմամբ, չի՛ կարելի այսպես հեղինակազրկել այդ ինստիտուտը:

Հենց Ձեր քաղաքական շահերից կբխեր, որ Դուք հնարավորություն տայիք նախագահին իրացնելու՝ առանց այդ էլ իր սահմանափակ արարողակարգային գործառույթները: Դուք դա էլ չեք հանդուրժում:

Սա հարգանքի բացակայություն է պետական ինստիտուտի նկատմամբ:

Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները...

Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ամեն ինչ որոշում եք Դուք...

Իսկապես շատ լավ տեղ էր ընտրված, իսկապես արժանիները պարգևատրվեցին, բայց եկեք հարգանք դրսևորենք մեր պետական ինստիտուտների և մեր օրենքների նկատմամբ:

Երիցս համոզվում եմ, թե ինչու դարեր շարունակ պետականություն չենք ունեցել...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան Հաջորդ վարչապետի հավակնողից դարձան մանդատ վերցնող-չվերցնողներ. ընդդիմության ծրագիրը չգործեց (տեսանյութ)Զգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասինՌյուտտեն հերքել է ենթադրությունները ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու մասինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի Ի՞նչ ճակատագիր կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում. Չերմանորյան (տեսանյութ)Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ ԱսիինՍահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԵՄ-ում ռուսների համար վիզաների արգելքի հնարավորության մասին գնահատական է հնչելԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՔրիստոֆորու․ Արևմուտքը փորձում է հրադադար հասնել ուժերի սպառման պատճառովԶելենսկին այլևս առաջնային թիրախ չէ ՌԴ-ի համար. քաղաքագետԲանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան ԹամազաշվիլիինԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն ԱզիզյանՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. ԱզիզյանՍահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի նոր ներկայացուցիչԵվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը տոնում է ծննդյան 56-ամյակըՌուսաստանի ֆոնդային շուկան վերականգնվել է․ Մոսկվայի բորսայի ինդեքսը կրկին գերազանցել է 2400 կետըԼեհաստանի նախագահը կարող է սահմանափակել շփումները Զելենսկու հետ Բելգիայում Euroclear-ը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանըՀայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման և քրեական արդարադատության թեմայով միջազգային համաժողովՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Հայաստանում մեկնարկել է անասնաբուժական լաբորատոր համակարգի միջազգային գնահատման առաքելությունըՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱրսեն Թորոսյանը և ԱՄԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման ընթացքըԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցներըApple iPhone 18 Pro-ի մատակարարների տվյալների արտահոսք․ Tata-ի խախտումը հայտնվել է մութ ցանցումՄոնակոյի պայթյունը կապել են Ուկրաինայի քրեական աշխարհի և զանգերի կենտրոնների հետՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերՀայտնվել է տվյալների պահպանման «ճակատագրական սխալը»՝ SSD սկավառակների դեպքումՍննդաբանը պատմել է՝ երբ է կծու սնունդը օգտակար, իսկ երբ՝ վտանգավորՎթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ այրվել են փայտե կառուցատարրերըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըՄոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունըԱնհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ Ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հնարավոր կազմակերպիչների մասին վարկածներ են հնչելԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՊուտինը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Բրյուսել կատարած այցը և տնտեսական համագործակցությունըԿատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործումՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաները
Ամենադիտված