Սեռական կյանքում 5 կանոն, որ պետք է խախտել
Ժամանց
Սեքսի վերաբերյալ խորհուրդներն ու կանոնները նման են իրական կյանքում գործող կանոններին: Բայց, ինչպես ասում են, կանոնները խախտելու համար են: Հետեւաբար, ստորև կքննարկենք սեռական կյանքում արդեն հնացած կանոնները, որոնք կարող ենք խախտվել մաքուր խղճով, և միևնույն ժամանակ շատ ավելի լավ զգալ։
1. Ժամանակ։ Ընդունված կարծրատիպ կա, որ իրական սեռական ակտը պետք է երկարատև և սպասված լինի։ Սակայն կարող է լինել այնպես, որ սպոնտան ու կարճատև սեքսը ավելի մեծ հաճույք պատճառի, քան վերը նշվածը։
2. Նախաձեռնությունը պետք է լինի տղամարդու կողմից։ Եթե դուք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք և ուզում եք նախաձեռնողականությունը Ձեր ձեռքը վերցնել, ուրեմն՝ առաջ, ինչո՞ւ ոչ։
3. Սեռական ֆանտազիան անառակություն է։ Մի լարվեք և մի վախեցեք Ձեր ֆանտազիաներից։ Անկողնում բազմազանությունը մտերմացնում է զուգընկերներին։
4. Օրգազմը պարտադիր է։ Սա հնացած կարծրատիպ է։ Կենտրոնացեք ընթացքի, և ոչ թե արդյունքի վրա։
5. Համաժամանակյա օրգազմ։ Կարևոր չէ՝ այն միաժամանակ է, թե ոչ։ Մի՛ կենտրոնացեք դրա վրա։ Կարևորն այն է, որ այդ պահին միասին եք։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից