Շահագործման հանձնվեց ևս մեկ ավտոճանապարհ
Տնտեսություն
2011 թ.–ի դեկտեմբերի 6-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Հ-32, Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 ավտոճանապարհի կմ 21+800-կմ 23+000 հատվածը։
Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 130.977 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով՝ հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Շիրակի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում