The Washington Post. Իրանը կընդունի «Իսլամական դիմադրության» փառատոնը
Համաշխարհային Մամուլ
Իր նրբագեղ ճարտարապետությամբ և պարտեզներով հայտնի աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Սպահանը իդեալական վայր է՝ անցկացնելու համար Իսլամական դիմադրության փառատոնը։ Հենց այդ քաղաքն էր իրադարձությունների կենտրոնում, երբ 500 տարի առաջ Իրանը սուննիությունը փոխարինեց շիականությամբ։
Սա Իրանի կառավարության համար հիանալի վայր է՝ ընդունելու համար Պաղեստինի տարածքից և Լիբանանից ժամանած «դիմադրության» իր գործընկերներին, որպեսզի քննարկվեն ԱՄՆ և Իսրայելի կողմից անընդհատ հնչող սպառնալիքները հաղթահարելու հնարավոր ուղիները։
Իրան կժամանեն Լիբանանի Հեսբոլլահ և Ամալ շարժման ներկայացուցիչները, Պաղեստինի Համաս և Իսլամական շարժման ներկայացուցիչները, որպեսզի սկսվի երրորդ միջազգային կոնֆերանսը և Իսլամական դիմադրության երկօրյա փառատոնը։
Իրանի ներկայացուցիչները պարզորոշ կերպով նշել են, որ Սիրիայի հերթն է՝ դիմադրելու համաշխարհային սպառնալիքներին, որոնց ամեն օր հանդիպում է Դամասկոսը՝ որպես պատիժ՝ «Պաղեստինին աջակցություն ցույց տալու» համար։
Իրանը ներկայումս հանդիսանում է Հեսբոլլահի հիմնական հովանավորը. Լիբանանի հետ հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն տարածաշրջանում Իրանի ազդեցության համար։
Իրանական վերլուծաբանները նշում են, որ Թեհրանը դիտարկում է Սիրիայի ճգնաժամը՝ որպես Հեսբոլլահի հետ Իրանի կապերը խզելու և Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու հնարավորություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)