2015–2020թթ. Հայաստանում ստեղծվելու են յոթ հազար աշխատատեղեր
Տնտեսություն
«Պետությունը պետք է աջակցի եւ վարկավորի արտադրողներին՝ նոր, հատկապես արեւելյան շուկաներ մուտք գործելու համար։ Այդ ամենին հասնելու համար վարկերի տոկոսադրույքները պետք է նվազեցնել 8–9 տոկոսով»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նա տեղեկացրեց, որ 2015–2020 թթ. համար առանձնացվել են հիմնական երեք ուղղություններ՝ կոնյակագործություն, ճարտարագիտություն եւ դեղարտադրություն, ստեղծվելու են յոթ հազար աշխատատեղեր։ Նա նշեց, որ 25 ուղղություն պետք է զարգացվեն։
«Պետք է զարգացնենք այն ոլորտները, որոնք մասայական աշխատատեղեր կստեղծեն»,– նկատեց Վազգեն Սաֆարյանը։
Նա նշեց, որ պետք է գործարկվի նաեւ «Նաիրիտը», որը սեփականաշնորհվել է եւ չի օգտագործվում։
ՀՀԿ–ի սեմինարում ներկայացրած արտահանմանն ուղղված արդյունաբերության ռազմավարությունը Վազգեն Սաֆարյանը հեղափոխական է համարում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում