Հունաստանի նախագահը խնդրել է կրճատել իր աշխատավարձը
Համաշխարհային Մամուլ
Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասը մտադիր է կրճատել սեփական աշխատավարձը. այս մասին նա խնդրել է տեղական ֆինանսների նախարարությանը. գրում է Комсомольская правда-ն։
Միևնույն ժամանակ, Պապուլյասի կարծիքով, պետք է կրճատել նախկին նախագահների թոշակները, այդ թվում՝ իրենը, երբ ինքը թոշակի անցնի։
Այսպիսով, բյուջեն կտնտեսի տարեկան շուրջ 350000 եվրո։
Նշենք, որ Հունաստանում նախագահի կառավարությունը ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Հիմնականում նրա պարտականությունները արարողակարգային բնույթ են կրում, իսկ իրական գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին։
Արդեն իսկ կրճատվել են նախարարների աշխատավարձերը, այլևս չեն գործում բազմաթիվ կառավարական կոմիտեներ և քարտուղարություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)