Ռոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին» Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ին ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան Լույս չի լինի Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան 27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները 

Այժմ կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան պարտադրված պատերազմի ժամանակ․ ոստիկանության ավագ լեյտենանտը դուրս է գալիս համակարգից

Բլոգոսֆերա

ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  տեղեկացնելով համակարգում աշխատանքից դուրս գալու որոշման մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ.

Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։

Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում, փորձել ենք հնարավորինս արդար և անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները և շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։

Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես և մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին և հարազատներին։ Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն և համախմբվածություն է պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առաջ դրված խնդիրները և պատվով կատարենք դրանք, չէ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։

Ես հասկանում եմ մի պարզ բան.

Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ և պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչև վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է, և սպառնում է երկրի ներքին և արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է և իմ բոլոր ծառայակից ընկերներիս և բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որևէ մեկի էմոցիոնալ և ոչ սթափ որոշումներով։

Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ և թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։

Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսևորի բարձր պատասխանատվության զգացում և իր լուման կներդնի մեր Հայրենիքի խաղաղ և արժանապատիվ ապագան կառուցելու գործում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
101 տարի ապրած կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըՌոնալդուն դատարանում հաղթել է «Յուվենտուսին»Եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ուկրաինայի, այլ ոչ թե Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Թրամփ Շունը շաբաթներ շարունակ սպասել է իր մահացած տիրոջ տան մոտ՝ հրաժարվելով սննդից ու ջրիցԻ՞նչ եղանակ է սպասվում հունվարի 20-24-ինՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը սահմանադրական պարտավորություն է. Գալյան Հրանտ Դինքի սպանության օրը Ստամբուլում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. ՓեզեշքիանՀայտնի հեռուստահաղորդավարն ընկել է և կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցումԼույս չի լինիՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը. Վահե Հովհաննիսյան27–37 տարեկան չծառայած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. նախագիծ Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակըԹրամփը հայտարարել է, որ Կիևին հողերի վերադարձի հարցը չի քննարկվումԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ«Իմ դեպքում՝ 2016-2026=20կգ»․ Արսեն Թորոսյանը՝ առաջ և հիմա (լուսանկար)Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 12-18-ը Հռոմում քննարկվել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման հեռանկարները Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է Մի շարք հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել, կալանավորվել է Որտեղ է հանգիստը վայելում Իվետա Մուկուչյանը (լուսանկարներ)Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը«Կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»․ դեսպանատունը զգուշացնում էԻշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ․ Տիգրան ԱբրահամյանԲուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին Մակրոնը մերժել է Թրամփի առաջարկըՍիս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել Երևանի քաղաքապետարանը զգուշացնում էՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիրը Ֆինլանդիայի նախագահը հրավիրվել է՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդինՔաղաքացու կյանքը պիտի հեշտացնենք․ ՓաշինյանՆոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների համարԲայրամովն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական Միությունն արդեն 25%-ով կախված է ԱՄՆ գազի մատակարարումներից․ ԵվրահանձնաժողովԻսպանիայում զոհերի թիվը հասել է 4 տասնյակիԿորուստ՝ Արփի Գաբրիելյանի ընտանիքում (լուսանկար)Արտակարգ դեպք Հալաբյան փողոցում«Զայեդ»-ի մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը․ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք․ վարչապետի խոսնակՈրն է Եվրոպայի զսպվածության պատճառը Թրամփի հետ հարաբերություններում․ NYTԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինԳորիսում դպրոցի աշակերտ է մահացելԷրդողանը բացատրել է, թե ինչպես կարող է Իրանը հաղթահարել «թակարդներով լի» ժամանակաշրջանըՏոկաևը Թրամփից հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդինԳեղարքունիքում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ Հղի կնոջը փրկարարներն են օգնության հասել․ ինչ է տեղի ունեցել Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաան չեղարկել է Գերմանիա այցը․ Reuters
Ամենադիտված