Արմավիր քաղաքը մի քաղաքապետ ունի, որը կամուֆլյաժով պատերազմում ֆոտոսեսիաներ էր անում. Անի Սամսոնյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմավիր քաղաքը մի քաղաքապետ ունի, որը կամուֆլյաժով պատերազմում ֆոտոսեսիաներ էր անում, վստահ եմ հիմա թափ-թազա պահել է զգեստապահարանում, պատերազմը պարտված, Հայաստանին ու Արցախին արժանապատվությունից զրկած իշխանության հերթական ցուցամոլ կադրն է ու դեռ թույլ է տալիս իրեն ոտք գցել այսօր Սյունիքի մարզում զենք բռնող, ադրբեջանցու հետ կռիվ տվող ու պետական սահման գծող համայնքապետերի հետ:
Խորհուրդ կտամ այդ քաղաքապետին գնա ու աղոթի Սյունիքի համայնքապետերի համար և լուրջ մարդկանց զրույցներին ու գործերին չխառնվի»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել