Ուռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքեր Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում Աստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները 22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել Ֆրանսիայում Հինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ է Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր Ֆրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ին Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) 

1920-ին հանձնվեց Կարսը, 2020-ին՝ Շուշին. մենք պետք է դուրս գանք նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից. թուրքագետ

Բլոգոսֆերա

Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված՝ «Կարս 1920-Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում շատ են տարվում զուգահեռներ 1920 թ. և 2020 թ. Հայաստանի միջև: Պատմական փաստերի մանրամասների մեջ շատ չխորանալով` կարելի է առանձնացնել առնվազն երեք կարևոր զուգահեռ, որոնք կային 1920-ին և 2020-ին՝

1. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սխալ քայլեր,

2. թուրք-հայկական պատերազմ,

3. ռուսական զորքի-գործոնի սպասում:

Եվ որպես այդ ամենի ավարտ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր – 2020 թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարություն: Այդ ամենի հետևանքով 1920-ին կորցրեցինք անկախությունը, իսկ 2020-ին՝ սուբյեկտայնության և ինքնիշխանության զգալի մասը (ի դեպ ինքնիշխանության մասին պոռոտ հայտարարությունները ներկայիս իշխանության պոպուլիստական հռետորաբանության զինանոցի կարևոր զենքերից էին):

Սակայն 1920-ի և 2020-ի զուգահեռները այսքանով չեն ավարտվում. երևի թե «զարմանալի» զուգադիպությամբ քարոզչական ասպարեզում ևս կան ակնառու նմանություններ: Այսպես, 1920-ին հայոց բանակում և հասարակության մեջ որոշակի շրջանակներ հստակ քարոզ էին տանում, որ հարձակվող թուրքական զորքը «լավ թուրքերի» զորքն է և նրանց դեմ պայքարել պետք չէ: 100 տարի հետո՝ 2020 թ. Ազգային ժողովի ամբիոնից իշխող խմբակցության պատգամավորը վտանգավոր էր համարում ազգագրական երգերը և բառացի խոսում կրկին «լավ թուրքերի» մասին, իրականացվում էին հայ-թուրքական ինքնանպատակ «հաշտությանն ու երկխոսությանը» միտված գրանտային տարատեսակ ծրագրեր, իսկ ինչ-որ ճիվաղներ անթույլատրելի էին համարում ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը:

Մի զուգահեռ էլ առանձնացնենք հոգևոր-մշակութային ոլորտին վերաբերող. 1920 թ.  պարտությունից հետո բանակցությունների ժամանակ փորձում էինք Հայաստանի սահմաններում պահել գոնե մայրաքաղաք Անիի ավերակները՝ որպես քրիստոնեական մշակույթի բացառիկ օրինակ, 2020 թ. փորձում ենք պահել Դադիվանքը…

2020 թ. պատերազմի ժամանակ տարածված կարգախոսներից էր «սա մեր վերջին պատերազմն է», ինչի հետ ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, թուրք-հայկական պատերազմը շարունակվում է արդեն մոտավորապես հազար տարի՝ այն պահից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և դեռ շարունակվելու է: Թուրք-ադրբեջանական ագրեսիվ տարածքային և այլ նկրտումները չեն դադարելու, իսկ դրանց վերջնական նպատակը Հայաստան պետության չգոյությունն է: Հազար տարվա մեջ արձանագրվում են թուրք-հայկական ճակատամարտեր, որոնց մի մասը մենք հաղթել ենք, մի մասը՝ պարտվել: Ընդ որում, թող պաթոսային չհնչի, բայց 2020 թ. ճակատամարտում պարտվել է ոչ թե մեր բանակը և զինվորը, այլ պարտվել են ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ապիկար կառավարիչները, որոնք լինելով ֆեյսբուքյան ինքնախաբեության գերիներ՝ կարևորում են ֆեյսբուքյան հաղթանակները և որոնց համար ռազմական հաջողությունները կամ ռազմավարը իրական անձանց կամ ֆեյքերի դրած լայքերն են ու դրանց քանակը:

100 տարի առաջ ճիշտ այս ժամանակ մենք տանուլ տվեցինք և այդ պարտության խորհրդանիշը Կարսն էր, որը ոչ թե գրավվեց թշնամու կողմից, այլ հանձնվեց թշնամուն: 100 տարի հետո՝ 2020 թ. մեր պարտության խորհրդանիշը Շուշին է, որը նույնպես հանձնվեց: Վստահ եմ, որ հայ ազգը կրկին ոտքի է կանգնելու, կրկին զարգանալու է, կրկին հասնելու է հաղթանակների և հաջողությունների, սակայն այդ ամենի համար մենք պետք է կարողանանք ազգովի դուրս գալ անընդհատ նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից, որպեսզի «պատմությունը նորից չկրկնվի» և պարտության նոր խորհրդանիշ-քաղաքներ չունենանք:

Ուրեմն՝ ո՛չ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությանը, ո՛չ տգիտությանը, ո՛չ դիլետանտիզմին, ո՛չ երեսպաշտությանը, ո՛չ ինքնախաբեությանը, ո՛չ ապիկարներին, ո՛չ դավաճաններին»:

ԿԱՐՍ 1920 – ՇՈՒՇԻ 2020. ՖԱՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու...

Опубликовано Melkonyan Ruben Пятница, 11 декабря 2020 г.
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան
Ամենադիտված