Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ը Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել 

«Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը»․ Չալաբյանը՝ իմքայլականներին

Բլոգոսֆերա

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԽԾԱԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ (և ոչ միայն)
Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, և այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։

Այս երկու բնակավայրերի, և նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։ Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երևանի և Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու և անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչև հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։ Այս տարօրինակ հայտարարությունից հետևում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլևս չկան հայկական զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ։ Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջև, և իրենք հակամարտության կողմ չեն։

Իրականում, ակնհայտ է որ արտաքին և ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել “հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ” աղետալի սկզբունքով, թերևս մինչև վերջ չգիտակցելով, որ Հայաստանը որ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, և ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, և մոտեցնում է մեզ պետականության կորստին։ Խծաբերդից և Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաև ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, և որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։

Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, և նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ և կարող ուժերը, նորովի և իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգևորություն և հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։ Այս իշխանությունը կարելի է ձևավորել միայն համազգային համաձայնության և կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության և տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, և այսուհետև ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։
Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռևս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, և այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։ Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի և ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլևս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար և հեռացան։ Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետևողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։ Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում կորոշեն Ուկրաինայից փախստականների ճակատագիրըՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ)Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչումԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշելՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերինՌուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալներըP. Diddy-ն ազատ կարձակվի նախատեսված ժամկետից շուտԹրամփը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Օբամայի հասցեին՝ հիշատակելով Իրանի հետ գործարքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համարՈւղեղի բորբոքում ունեն․ ԶախարովաԴավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնումԱնօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ ՍտեփանյանԶորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողներըԱռաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման ՊողոսյանԹրամփը Նեթանյահուին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել․ ԶԼՄԴավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունըԱՄՆ-ում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կա զոհՀայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներիցՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը․ այն տեղի կունենա հունիսի 17-ից 25-ըԹրամփը համաձայնել է Ուկրաինայի հարցում օգնել ԵվրոպայինՓաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանիցՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելԻնդոնեզիայում միաժամանակ տեղի է ունեցել վեց հրաբխային ժայթքումԹրամփի դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Ալիևը քննարկում է ունեցել կոնգրեսականի հետՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՀայաստանի և Գերմանիայի ՄԻՊ հաստատությունները կընդլայնեն համագործակցությունըՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունըՈւկրաինական դեսանտային նավ է ոչնչացվել․ ՌԴ ՊՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՄոսկվա-Երևան լարվածություն․ «Ռոսսելխոզնադզորը» հանդես է եկել հայտարարությամբԱրսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբԹրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ փոխվել է. Կանադայի վարչապետ Քարնի«Թուրքիան դառնում է միջազգային դիվանագիտության սիրտը». ԷրդողանԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՆԱՏՕ-ն նոր ՀՕՊ է տեղակայում Թուրքիայում․ Գետում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մարմինը«Զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը». Արթուր ՀովհաննիսյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍա նախընտրական քարոզի քողարկված ձև է որոշ կուսակցությունների վարկաբեկելու համար457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը
Ամենադիտված