Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում 

Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք. Նազենի Հովհաննիսյանը` մայրիկի մասին

Բլոգոսֆերա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր մայրիկի արխիվային լուսանկարներն ու գրառում արել նրա մահվան տարելիցի կապակցությամբ:

«Ես առաջին անգամ ուղիղ, անպաճույճ մազերը սիրեցի, երբ ծնվեցի: Մայրս շքեղ վարսեր ուներ, նրա վարսերն եմ հիշում, այդ բույրով ապրածս մանկությունը: Oրը մի բան հորինում էր, մի թեթև ալիքով տրամադրություն ստեղծում: Ծաղիկներից պսակ հյուսել ու դաշտերում բնության հետ մեկ դառնալ սովորեցի էլի նրանից, մայրս յուրահատուկ եթերային էր...

Խառն ու անհասկանալի կտորներից նոր զգեստ կարել մի գիշերվա մեջ ու ընտանեկան բազում հոգսերի անքնությունը թաքցնել փեշերի մեջ՝ մայրս էր կարողանում, դժվարություններն օրվա ժամերի պես էր ընկալում՝ ապրում ու անցնում էր:

Սկսվող ու չավարտվող ճակատով մայրս էր, խելքի ու վշտի դրոշմն էր: Վշտում էր, որովհետև անտարբեր չէր, լուռ ու մաքառող տեսակն էր, ներսից իրեն ուտող, դրսից ուրիշին միայն օգնող: Վատություն չանել, չնեղացնել, չվշտացնել. այս խոսքերը երևի աղոթքի պես էր կրկնում ու էդպես էլ ապրում էր, ու էդպես էլ ննջեց՝ մի վայրկյանում, աշխատավայրում, առանց որևէ մեկին նեղություն տալու: Ուղիղ 9 տարի առաջ՝ 2011- ի դեկտեմբերի այս ցուրտ օրը ննջեց: Հոգնեց հավանաբար, կամ ժամն էր:

Էնքան առեղծվածային և միևնույն ժամանակ պարզ մի կին էր, բոլոր հայ մայրերին բնորոշ պարզությամբ ու մաքրությամբ. իմ ճանաչած մայրերն այդպիսին են: Անեծք չուներ շուրթին, վատ բառ չուներ, անչար ու մեծ սրտով, անսուտ մայրս:

Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը, որում հայտնվել ենք, երևի էլի չդիմանար՝ կգնար:

Ամեն այս օրը սուգ է ինձ համար: Կարոտները պարանախեղդ են անում ինձ վաղուց, ու միշտ թվում էր՝ չկա ավելի ցավոտ բան ծնողի կորստից, բայց hայրենիքի կորուստն անդիմանալի մի ցավ է՝ չսպիացող, չդարմանվող: Հիմա եռակի որբ եմ:

Իշխանազուն մայրս կաթիլ առ կաթիլ սեր էր ներարկել մեր մեջ`մեզ բամբասող մարդուց մինչև անշուք թվացող քար ու թփի նկատմամբ: Որովհետև էդ սերը նրա մեջ էր: Ու Հայրենիքի կորստով ամեն անգամ նորից ենք կորցնում ծնողին ու նրա սերը, նրա գիրկը, նրա սիրտը: Այս ողբերգական տարում լիարժեք հասկացա՝ ինչ ասել է մայրը՝ Հայաստան, ու Հայաստանը՝ մայր: Նրանք անքակտելի են:

Մեր գետերի ու անվերջ թվացող ոլորապտույտ ճանապարհների մեջ, լեռների արձագանքի ու խառնիխուռն աճող ծառերի մեջ՝ ամենուր մայրս է՝ մեզ ծնած, մեզ սնած ու վերջում իր պաշտելի հողում ննջած:
Ներեք մեզ մայրեր, որ այդպես էլ չենք կարողանում մինչև վերջ արժանի լինել ձեր տված սիրուն, պահած հայրենիքին ու անպարագիծ նվիրումին»,- գրել է դերասանուհին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԻրանինԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըPTV. Պակիստանի Մի-17 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ՔաշմիրումՄեծ Բրիտանիան նոր հայտարարություն է արել Մերձավոր Արևելքի վերաբերյալTelegraph. Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Ուկրաինային մշակել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի այլընտրանքԻրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներինԿոռուպցիայի կանխարգելման ոլորտում նոր մեխանիզմներ են ներդրվելԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համարՖիդանը Բուլղարիայում կքննարկի Ուկրաինայի հարցի կարգավորումըՀունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ ԴվորկովիչըԲՀԿ-ն կլինի խորհրարանում. ձայները վերականգնվել ենԸնտրությունների արդյունքում իշխանությունը վերածվել է ոչ թե «կաղ», այլ «անոտ բադիկի». Հակոբ Բադալյան (տեսանյութ)«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըՀնագետները հայտնաբերել են մանկական մնացորդներ՝ գանգի վրա հնագույն վիրահատության հետքերովՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԱրժանի էինք հաղթանակի. Արթուր Սերոբյանը՝ հավաքականում իր առաջին գոլի և Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասինՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն
Ամենադիտված