2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան Վեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է Պենտագոնին Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համար Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծ ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան «Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին Հորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել Հրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելը ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան 

Կհանդիպենք Սահմանադրական դատարանում. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եզրակացություն

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության նախաձեռնության իրավաչափության վերաբերյալ

 ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» խմբակցության նախաձեռնությունը իրավաչափ չէ առնվազն հետևյալ փաստարկների ասպեկտով.

1. ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը օրենսդրությամբ սահմանված չլինելը բխում է՝ տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցության հայեցողական լիազորությունից։ Այլ կերպ ասած, եթե լիազորությունների դադարման հիմքերը սպառիչ են, ապա լիազորությունների դադարեցման դեպքում՝ գործում է թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող իրավունքի սուբյեկտի հայեցողությունը։ Այսինքն՝ խմբակցությունն ինքն է որոշում իր քաղաքականությունը մշակելու և իրականացնելու արդյունավետությունը։ Այս համատեքստում, Սահմանադրության ներքին տրամաբանությանը առնվազն հակասող կլիներ, եթե նույնպիսի անսահմանափակ հայեցողություն վերապահվեր նաև մյուս, այդ թվում՝ կայուն մեծամասնություն կազմող խմբակցությանը, քանզի դա կհամարվեր օրինականացված հնարք՝ ընդդիմադիր խմբակցությունների վրա ճնշումներ բանեցնելու ասպեկտով։ Ցավոք, այս պահին մեծամասնություն կազմող խմբակցությունը հենց այս ակնհայտ մերժելի, սխալ պոստուլատով էլ ղեկավարվում է, կարծելով, թե հիշյալ անսահմանափակ լիազորությունը հենց իրեն է վերապահված։

Վերը նշված մեկնաբանությունը բխում է ինչպես Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետով և 138-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմերից։
 Բացի տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցությունից, որևէ այլ խմբակցություն պարզապես իրավասու չէ ներկայացնելու տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ։ 
Շփոթը կարող է ծագել այն իրավակարգավորումից, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով իբրև հստակեցված չէ, թե այդ իրավասությունը որ խմբակցությանն է պատկանում։ Մինչդեռ՝ հարկ է ղեկավարվել ոչ թե այն մտայնությամբ, որ որոշակիության բացակայության դեպքում այդպիսին կարող է ընկալվել ցանկացած խմբակցություն, այլ այդպիսին կարող է բացառապես լինել այն խմբակցությունը, որի ընտրությունը համահունչ է օրենսդրի նպատակի հետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41֊րդ հոդվածով ամրագրված մեկնաբանության կանոնները. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից (ընդգծումը մերն է), այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»։

Նկատենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմը՝ կարգավորման համատեքստում դիտարկելու, հատկապես, եզակի թվով «խմբակցություն» տերմինն օգտագործելու  պարագայում ակնհայտ կդառնա, որ նկատի է ունեցվել բացառապես  տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող պատգամավորական խմբակցությունը. «Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը (ընդգծումը մերն է)»։ Ընդ որում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բոլոր այն դեպքերում, երբ ամրագրվում է համընդհանուր հնարավոր վարքագիծ՝ իրավունք կամ լիազորություն, օգտագործվել է հոգնակի թվով «խմբակցություններ» տերմինը, ինչպես օրինակ՝ 7-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 7-րդ մասը,  40-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և այլ հոդվածները։
2. «ՔՊ» խմբակցությունը դարձյալ սխալմամբ ենթադրել է, որ իր կողմից ներկայացված նախագիծն իրավաչափ է, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում։ Սակայն անտեսվել է այն տարրական կանոնը, ըստ որի՝ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցությանը, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։ 
Այսպիսով, եթե անգամ պայմանականորեն ընդունեինք, որ մշտական հանձնաժողովի նախագահի կողմից էթիկայի կանոնների խախտում թույլ տալն արդեն բավարար հիմք էր նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով նախաձեռնությամբ հանդես գալու  համար, ապա, նախ, անհրաժեշտ էր սահմանված կարգով ունենալ այդ փաստի վերաբերյալ իրավասու կառույցի համապատասխան եզրակացությունը։

3. Համապատասխան իրավասություն ունեցող խմբակցության կողմից  մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ ներկայացնելը, և ոչ թե անմիջապես լիազորությունների դադարեցման մասին որոշում կայացնելը բխում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերից և պայմանավորված է Ազգային ժողովի մարմիններում պատգամավորի սահմանադրական կարգավիճակի երաշխավորվածությամբ։ Այլ կերպ ասած, անգամ  թեկնածությունն առաջադրած խմբակցությունն իրավասու չէ անմիջականորեն լուծելու այդ մարմիններում պատգամավորի կարգավիճակը, ինչից բխում է, որ առավել ևս որևէ այլ խմբակցության միջամտությունը նույն այս համատեքստում իրավաչափ չէ։

Այսպիսով, պատգամավորի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումները քննարկման առարկա կարող են դառնալ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովում։

Հ.Գ. Շնորհակալ եմ Հայաստանի լավագույն իրավաբաններին սահմանադրագետներին՝ եզրակացության եւ ՍԴ-ում հարցը ներկայացնելու պատրաստակամության համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան
Ամենադիտված