60.947.500 դրամ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը
Տնտեսություն
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է 2011թ. օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 60 մլն 947 հազար 500 դրամ։
Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողից 2.0 հեկտարը՝ հանգստի կազմակերպման համար։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)