Le Figaro. Պայթյուններ Կորսիկայում
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիական Կորսիկա կղզում անհայտ անձինք ռումբեր են պայթեցրել յոթ մեծ սուպերմարկետների մոտ։ Հարձակումը իրականացվել է երկուշաբթի օրվա լույս առավոտյան. հայտնում է Le Figaro-ն։
Պարբերականի տվյալներով՝ պայթյունների արդյունքում զոհեր չեն եղել։ Սուպերմարկետների շենքերը ևս զգալի վնաս չեն կրել։
Ֆրանսիական ոստիկանությունը միջադեպի գործով սկսել է հետաքննություն։ Պայթյունների հեղինակները և դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ Կորսիկան համարվում է Ֆրանսիայի՝ սուպերմարկետներով ամենահարուստ շրջանը, ինչին դեմ են որոշ ազգայնամոլական կուսակցություններ և Կորսիկայի ազատագրման ազգային ճակատի անդամները։
Իդեպ, պայթյունը տեղի է ունեցել Կորսիկայի ազատագրման ազգային ճակատի ներսում պառակտումից մի քանի օր անց։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)