Թրամփը ներում չի շնորհել Ասանժին ու Սնոուդենին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում չի շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության (NSA) և Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ համաձայն Նախագահի կողմից ներվածների ցուցակի, որը տարածել է Սպիտակ տունը: Ընդհանուր առմամբ, Թրամփը ներում է շնորհել 73 մարդու և մեղմացրել պատիժը ևս 70 մարդու համար: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփը պատրաստել է այն անձանց լայն ցանկը, որոնց նա ցանկություն ունի ներելու մինչ պաշտոնը լքելը, որում հավանաբար, ներառել է իր հարազատներին, ընկերներին և երկու հայտնի ռեփերի: New York Times- ը նաև հաղորդել է, որ Թրամփը քննարկել է իրեն ներում շնորհելու հնարավորությունը՝ նախքան իր նախագահական ժամկետի ավարտը՝ հունվարի 20-ը: ԱՄՆ-ում նախագահի ներումը բողոքարկման ենթակա չէ: Շատ նախագահներ օգտագործել են այս լիազորությունները դատապարտյալներից, այդ թվում ՝ նրանց քաղաքական աջակիցներից հետապնդումները վերացնելու համար: