Le Figaro: ԱՄՆ-ը քաջատեղյակ է եղել Կատինի իրադարձություններում ԽՍՀՄ դերի մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ը տեղյակ է եղել, որ Կատինում 22.000 լեհ սպաների և ռազմագերիների սպանդի հրամանը 1940 թվականին տրվել է Ստալինի, ոչ թե գերմանացի ազգայնականների կողմից։ Այնուհանդերձ, ըստ երեկ հրապարակված փաստաթղթերի՝ ԱՄՆ-ը գերադասել է պահպանել ԽՍՀՄ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները։
Հրապարակված փաստաթղթերն ապացուցում են, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները թաքցրել են իրականացված սպանդին ԽՍՀՄ մասնակցության փաստը՝ պահպանելու համար վերջինիս հետ դաշինքը, որը թույլ կտար ամերիկացիներին հաղթանակ տանել Գերմանիայի և Ճապոնիայի նկատմամբ։ Բացի այդ՝ այս դաշինքը Սառը պատերազմի տարիներին պետք է մեղմացներ լարվածությունը երկու պետությունների միջև։
Փաստաթղթերով հաստատվել է, որ Ստալինի գաղտնի ոստիկանությունը գնդակահարել է 22.000 լեհ սպաների և այլ ռազմագերիների 1940 թվականի ապրիլ և մայիս ամիսներին, գլխավորապես՝ Կատինի անտառում. Դրա նպատակն է եղել կասեցնել լեհական զինվորական էլիտայի և մտավորականության դիմադրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)