Le Soir. Սեպտեմբերի 11-ին նվիրված թանգարանի բացումը հակասություններ է առաջացրել
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացիներն այս տարի ևս չեն կարողանա այցելել Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությանը նվիրված 1 միլիարդ դոլար արժեցող թանգարանը։ Այդ հարցով զբաղվող քաղաքական գործիչների միջև առաջացած ֆինանսական վիճաբանությունը ստիպել է դադարեցնել շենքի կառուցումը։
Բանն այն է, որ երկու քաղաքական գործիչներին չի հաջողվել համաձայնության գալ այն մասին, թե ով որքանով է ֆինանսավորելու մեկ միլիարդ դոլար արժողությամբ թանգարանի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ շենքը լինելու է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին վերաբերող փաստաթղթերի կենտրոնացման վայրը։ Թանգարանը նպատակ ունի նաև հարգանքի տուրք մատուցել ահաբեկչական գործողության 3000 զոհերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)