The Guardian.Բազմաթիվ քուրդ լրագրողներ Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության մեջ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայում սկսվել է լրագրողների դեմ ուղղված թուրքական պատմության ամենալայնածավալ դատավարությունը։ Մարդու իրավունքների պաշտպանները թուրքական կառավարության այս գործողությունները դիտարկում են որպես մամուլին սարսափեցնելու և քրդամետ ակտիվիստներին պատժելու փորձ։
Ընդհանուր առմամբ 44 քուրդ լրագրողներ հայտնվել են Ստամբուլի դատարանում՝ ահաբեկչության մեջ զանազան մեղադրանքներով։ Նրանցից 36-ը դեկտեմբերից ի վեր կալանավորված է եղել մինչ դատական գործընթացի սկիզբը։
Գործի լսումները հետաձգվել էին այն բանից հետո, երբ պատասխանողները փորձել էին պաշտպանվել քրդերենով՝ իրենց մայրենի լեզվով, իսկ դատավորը չէր բավարարել այդ պահանջը։ 32 լրագրող մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Դատախազները 7-22 տարվա դատապարտում են պահանջել։
«Այս ամենը շատ բացասական է ազդում Թուրքիայի միջազգային պատկերի վրա»,-ասել է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դեկան պրոֆեսոր Հուսեյն Բաղչին։
Նշենք, որ ներկայումս ավելի քան 100 լրագրողներ բանտարկված են Թուրքիայում։ Սա ավելին է, քան Իրանում և Չինաստանում բանտարկվածների քանակը։ Նրանցից շատերն աշխատում են քրդական լրատվամիջոցների համար։ Ավելի քան 800 հոգու մեղադրանքներ են ներկայացվել, շատերին հեռացրել են աշխատանքից, մի մասը սեփական կամքով է դուրս եկել՝ թուրքական կառավարության կողմից ենթարկվելով ուղղակի կամ անուղղակի ճնշման։
2009 թվականից ի վեր ավելի քան 8000 քրդամետ քաղաքական գործիչներ, իրավաբաններ, ակադեմիկոսներ, գրողներ և մամուլի աշխատակիցներ են ձերբակալվել ահաբեկչության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)