Հաստատավեց 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը
Տնտեսություն
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային ժողովը հաստատեց «2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայն հաջորդ տարվա հիմնական ֆինանսական փաստաթղթի՝ պետբյուջեի եկամտային մասը կկազմի 911.6 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 132.5 մլրդ դրամ:
ՀՀ 2012 թվականի համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով՝ 938.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 71 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) և դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2012 թվականի բյուջեներն եկամուտների գծով, ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները, կկազմեն 93.7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 93.7 մլրդ դրամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում