The New York Times. Չինաստանը մեղադրել է Ճապոնիային կղզիները գողանալու մեջ
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի կառավարությունը մեղադրել է Ճապոնիային Արևելյաչինական ծովի վիճելի կղզիները գողանալու մեջ , ընդ որում մի քանի ժամ հետո այն բանից, երբ ճապոնական կառավարությունը հայտարարեց, որ այն գնել է դրանք սեփականատիրոջից մոտ 30մլն դոլարով, հաղորդում է The New York Times-ը :
Ուժի ցուցադրման ժամանակ Չինաստանը երկու ծովային իրավապահ նավեր ուղարկեց կղզիների մոտ:
Խինհուա չինական պետական լրատվական գործակալությունը հաստատեց, որ ծովային գործակալությունը կազմել է «գործողությունների նախագիծ», որպեսզի հաստատի Չինաստանի պահանջը վիճելի տարածքների համար:
Չինաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է' Ճապոնական կառավարության կողմից կղզիները գնելը «չի կարող փոխել այն փաստը, որ ճապոնական կողմը գողացել է կղզիները Չինաստանից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)