The Wall Street Journal. Ալ Քաիդան մեղադրել է ԱՄՆ-ին մահմեդականների դեմ պատերազմելու մեջ
Համաշխարհային Մամուլ
Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է մի տեսանյութ, որում հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները պատերազմ են մղում իսլամի դեմ։
«Այսօր ամերիկյան մահմեդականներին սպանում են Յեմենում, վաղը նրանց կսկսեն սպանել Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Պատրաստվե՛ք հոլոքոստին»,-ասվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի տարելիցի կապակցությամբ հրապարակված տեսանյութում։
The Wall Street Journal պարբերականը հայտնում է, որ ֆիլմը, որի ցուցադրումից հետո հարձակում է իրականացվել ԱՄՆ-ում Կահիրեի դեսպանատան և Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի վրա, նկարահանվել է հրեական ծագում ունեցող Սեմ Բեսիլի կողմից, որն աշխատում է անշարժ գույքի ոլորտում։
«Մահմեդականների անմեղությունը» անունը կրող ֆիլմում Մուհամմեդ մարգարեն ներկայացվում է անհրապույր լույսի ներքո։
Բեսիլն ընդգծել է, որ ֆիլմը կրում է ոչ թե կրոնական, այլ՝ քաղաքական բնույթ։
«Ֆիլմը չի նկարահանվել իսլամը վիրավորելու համար, այն նկարահանվել է՝ ցույց տալու համար իսլամի քայքայիչ գաղափարախոսությունը»,-ասել է ֆիլմի հեղինակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)