Le Parisien. Պակիստանում այրված գործարանների սեփականատերերին մեղադրել են սպանության մեջ
Համաշխարհային Մամուլ
Պակիստանի ոստիկանությունը երեքշաբթի օրը Կարաչի քաղաքում հրդեհ բռնկված տեքստիլի գործարանի երեք սեփականատերերին մեղադրել է սպանության մեջ։ Նշենք, որ հրդեհի արդյունքում զոհվել էր 289 բանվոր։
«Մենք մեղադրանքներ ենք ներկայացրել գործարանի սեփականատերերին և մի շարք պետական պատասխանատուների, քանի որ նրանք անտեսել են անվտանգության կանոնները և համապատասխան կերպով չեն սարքավորել գործարանը, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել»,- ասել է Մուհամմադ Նավազ Գոնդալը՝ տեղական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Agence France Presse-ի հետ զրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)