The Daily Star. ԱՄՆ-ի հարվածները Իրանի նկատմամբ կարող են լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ
Համաշխարհային Մամուլ
Իրանին հարվածելու վնասների և օգուտների վերլուծությունը ցույց է տալիս, որ դա կարող է ստիպել Իրանին վրիժառու լինել, ինչն իր հերթին լայնածավալ պատերազմ կհրահրի ողջ Մերձավոր Արևելքում։
Նախկին պետական պաշտոնյաների, ազգային անվտանգության փորձագետների և պաշտոնաթող ռազմական սպաների զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի հարձակումը կխարխլի իրանական վարչակարգի քաղաքական հիմքերը և կզրկի նրան հակահարված տալու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իրանը, հնարավոր է, վրեժխնդիր կլինի ուղղակիորեն կամ անուղղակի միջոցներով։
Զեկույցը հրապարակվելու է հինգշաբթի օրը։
Զեկույցում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագիրը գոնե ժամանակավորապես խափանելու համար ռազմական գործողության կարիք կլինի, ինչը շատ ավելի ծախսատար կլինի, քան ռազմական գործողությունները Իրաքում և Աֆղանստանում միասին վերցրած։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)