Le Monde. Հազարավոր արգենտինացիներ ցույցի են դուրս եկել կին նախագահի դեմ
Համաշխարհային Մամուլ
Հազարավոր արգենտինացիներ հինգշաբթի երեկոյան դուրս էին եկել Բուենոս Այրեսի և արգենտինական այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելու համար գործող նախագահ Քրիստինա Քիրշների հնարավոր երրորդ վերընտրման դեմ։ Ցուցարարները հիմնականում կենտրոնացած էին Մայիսի հրապարակում, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը։
«Ո՛չ վերընտրմանը»,-վանկարկում էին ցուցարարները, որոնք հիմնականում ներկայացնում էին միջին դասը։
Արգենտինայի երկու մյուս խոշոր քաղաքներում՝ Ռոսարիոյում և Կորդոբայում ևս տեղի են ունեցել նմանատիպ ցույցեր։
Նշենք, որ Քրիստինա Քիրշները առաջին անգամ ընտրվել է 2007 թվականին, այնուհետև՝ 2011-ի հոկտեմբերին՝ ձայների մեծամասնությամբ(54%), սակայն արգենտինական սահմանադրությունը արգելում է վերընտրվել երրորդ անգամ։
Կառավարությունը Կոնգրեսում կազմում է մեծամասնությունը, սակայն չունի անհրաժեշտ ձայների երկու երրորդը՝ սահմանադրության այդ դրույթը վերանայելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)