Der Spiegel. Գերմանիան փակում է իր դեսպանատները որոշ իսլամական երկրներում
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի կառավարությունը անհանգստացած է, որ Մուհամմեդ մարգարեի մասին նկարահանված ֆիլմի շուրջ տարածված բողոքի ալիքը կարող է ահռելի չափերի հասնել՝ ընդգրկելով նոր երկրներ և ուղղվելով նաև այլ եվրոպական ազգերի դեմ: Այդ պատճառով Գերմանիայի ԱԳՆ–ն փակում է իր դեսպանատները մի քանի իսլամական երկրներում:
«Իրավիճակը շատ լարված է: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին և ուժեղացնում ենք արտասահմանում մեր դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունները առաջին հերթին պետք է փակ մնան այս ուրբաթ օրը: Գերմանական ընկերությունները և կազմակերպությունները նույնպես պետք է աշխատեն իրենց անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին