La Liberation. Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել
Համաշխարհային Մամուլ
Գվատեմալայում երեկ ժայթքել է Կրակի անունով հրաբուխը։ Վերջին տասնամյակում սա այդ հրաբխի ամենաուժգին ժայթքումը կարելի է համարել։ Հրաբխային գոլորշին երևացել է մայրաքաղաքից` 75 կմ հեռավորության վրա։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նախատեսվում է նվազագույնը 33.000 մարդու տարհանում։
«Նման ժայթքումներն ընդունված է ուժգին համարել։ Այսպիսի ժայթքում մենք չէինք արձանագրել վերջին տարիներին, այդ իսկ պատճառով մենք հայտարարել ենք վտանգի բարձր` նարնջագույն մակարդակ հրաբխի շրջակա տարածքներում»,-ասել է հրաբխագիտական ինստիտուտի ներկայացուցիչներից մեկը։
Հրաբխի մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչները ևս մտահոգված են։ Նրանցից մեկը պատմել է, որ սկզբում որոշել է իր ընտանիքի հետ չլքել տունը, սակայն տեսնելով, որ ժայթքման հետևանքով ողջ գյուղը մոխրով է պատվում, նրանք որոշել են անմիջապես հեռանալ այնտեղից։ «Ամեն ինչ սևով պատվեց, և մենք այլևս չէինք կարողանում շնչել»,- ավելացրել է գյուղացին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)