Le Figaro. ԱՄՆ-ը տեղյակ է եղել Լիբիայում իր հյուպատոսարանի վրա հարձակման մասին
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական «The Independent» պարբերականը պնդում է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը տեղեկություններ է ստացել Բենգազիում և Կահիրեում իր հյուպատոսարանների վրա հարձակման մասին հարձակումից 48 ժամ առաջ։ Այնտեղ նշված է եղել, որ ամերիկյան ներկայացուցչությունները հարձակման թիրախ կարող են դառնալ։ «Այդ մասին դիվանագիտական անձնակազմին տագնապի որևէ ազդանշան չի հաղորդվել, որպեսզի նրանք գոնե պատսպարվելու հնարավորություն ստանան»,-գրել է պարբերականը:
Սակայն այս լուրերը հերքվել են ամերիկյան իշխանությունների կողմից: «Մենք տեղյակ չենք եղել հյուպատոսարանի վրա ծրագրվող հարձակման մասին»,- պնդել է Պետդեպարտամենտի խոսնակը։
«The Independent»-ն իր հերթին պնդում է, որ գրոհի ընթացքում հյուպատոսարանից գողացվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ են եղել ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ապաստարանների և ամերիկյան իշխանությունների հետ աշխատող լիբիացիների ցուցակները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)