USA Today. Չինական վեց նավ է ներխուժել Ճապոնիայի ջրային տարածք
Համաշխարհային Մամուլ
Ճապոնական կառավարությունը և մերձափնյա պահակախումբը հայտնել են, որ վեց չինական հսկիչ նավեր ուրբաթ օրը ներխուժել են Արևելաչինական ծովի՝ Ճապոնիային պատկանող ջրային տարածք՝ թեժացնելով լարվածությունը երկու ասիական հսկաների միջև։
Սա չինական նավերի առաջին ներխուժումն էր այն ջրային գոտի, որի կղզիները մասնավոր սեփականատերերի կողմից գնվելուց հետո Ճապոնիան իրենն է համարում։
Ճապոնական պահակախմբից նախազգուշացումներ ստանալուց հետո չինական նավերի մի մասը հեռացել է վիճելի տարածքներից, իսկ մյուս նավերը մնացել են տեղում։
Ավելին, չինական նավերից մեկն իր հերթին է նախազգուշացումներ հաղորդել՝ պահանջելով անհապաղ լքել նշված տարածքը։
«Դիաոյուն մեր տարածքն է։ Այս նավի գործողությունները օրինական են։ Մենք կոչ ենք անում ձեզ անհապաղ լքել այդ ջրերը»,-հայտարարել են չինական նավի վրայից։
Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուջիմուրան նշել է. «Դա ծայրահեղ ցավալի է։ Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)