Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 313 մլն դրամ
Տնտեսություն
2011թ. դեկտեմբերի 8-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումով վերանորոգված Մ4-Ծաղկաձոր ավտոճանապարհի կմ 0+000-կմ 4+282 հատվածը։
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 313 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ից և «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ից կազմված համատեղ ձեռնարկությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Կոտայքի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքների ղեկավարները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում