Le Parisien. Օլանդը հայտարարել է միջուկային էլեկտրակայանի փակման մասին
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ուրբաթ օրը Փարիզում բացելով շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող համագումարը, հայտարարել է, որ Ֆասենհայմի միջուկային էլեկտրակայանը փակվելու է 2016 թվականի վերջերին։
«Ֆասենհայմի միջուկային էլեկտրակայանը, որն ամենահինն է, կփակվի 2016 թվականի վերջերին։ Մենք կապահովենք այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան պահպանել բոլոր աշխատատեղերը և վերականգնել շրջակայքը»,-հայտարարել է նա։
Սեպտեմբերի 7-ին բնապահպանության և էներգետիկայի նախարար Դելֆին Բաթոն կրկին հաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ փակել բնապահպանների կողմից այնքան քննադատված էլեկտրակայանը, նշելով, որ էլեկտրակայանի ապամոնտաժման ճշգրիտ ժամկետների վերաբերյալ կանցկացվեն քննարկումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)