The Daily Star. ԱՄՆ-ը Իրանի հարցում չի դիմի վճռական քայլերի. Իսրայելի ղեկավար
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենջամին Նետանյահուն ասել է, որ Իսրայելը չի կարող հույսը ԱՄՆ-ի վրա դնել Իրանի միջուկային ծրագրի հարցում։
Ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում Նետանյահուն ասել է, որ Իսրայելը ստիպված կլինի նույնիսկ առանց ԱՄՆ-ի աջակցության հարձակվել Իրանի վրա, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։
Այս հարցազրույցը ցույց է տալիս, որ Նետանյահուն չի հրաժարվել Օբամայի ղեկավարության՝ իր կողմից չթաքցվող քննադատությունից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահի հեռախոսային զանգին, որը նպատակ ուներ հարթել այդ հարցում առաջացած տարաձայնությունները։
Israel Hayom թերթին տված հարցազրույցում Նետանյահուն ասել է. «Ես լսել եմ նրանց, ովքեր հորդորում են սպասել մինչև վերջին րոպեն», այնուհետև հարց է հնչեցրել. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի գործնական քայլերի դիմելուց»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)