derStandard.at. Չինաստանում Ճապոնիայի դեսպանատան վրա քարեր են նետել
Համաշխարհային Մամուլ
Պեկինում Ճապոնիայի դեսպանատան վրա շշեր և քարեր են նետել:
Չինաստանում անմարդաբնակ կղզեախմբի շուրջ Ճապոնիայի հետ ծավալված վեճը սուր բնույթ է ընդունել: Հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել են Պեկինում Ճապոնիայի դեսպանատան առջև և բողոքի ալիք բարձրացրել: Դեսպանատան վրա քարեր և շշեր են նետվել, տարածվել են հակաճապոնական բնույթի պաստառներ: Վահաններով և փայտերով զինված անվտանգության ուժերը ջանում են հսկողությունն իրենց ձեռքը վերցնել:
Զայրացած ցուցարարները պլանավորում են հարձակվել դեսպանատան վրա:
Հիշեցնենք, որ Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները սրվել էին Հարավչինական ծովում անմարդաբնակ կղզեախմբի շուրջ ծավալված տարաձայնության պատճառով, որը վերջերս սուր բնույթ էր ստացել: Չանսալով չինական կողմի զգուշացումներին՝ Ճապոնիան առանձին անհատներից գնել էր Հարավչինական ծովի կղզիները, ինչն էլ առաջ էր բերել Պեկինի զայրույթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)